ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Համերգից գոյացած հասույթը կհատկացվի Արցախի բանակի վիրավոր զինվորների ապաքինմանը

Համերգից գոյացած հասույթը կհատկացվի Արցախի բանակի վիրավոր զինվորների ապաքինմանը
11.05.2016 | 14:43

Մայիսի 12-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Կոմիտասի անվան ազգային քառյակի բարեգործական համերգը, որից գոյացած հասույթը կհատկացվի Արցախի բանակի վիրավոր զինվորների ապաքինմանը: Համերգի ընթացքում կհնչեն Պ. Չայկովսկու N2, Ս. Սարգսյանի` Է. Միրզոյանին նվիրված, և Է. Հովհաննիսյանի N3 կվարտետները:

Կոմիտասի անվան քառյակը հիմնադրվել է 1924 թվականին` Մոսկվայի կոնսերվատորիայի հայ տաղանդավոր ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լևոն Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) և Սարգիս Ասլամազյանի (թավջութակ) նախաձեռնությամբ: Քառյակի երաժիշտներից յուրաքանչյուրի կատարողականությունը աչքի է ընկնում անհատականությամբ և ինքնատիպությամբ. միևնույն ժամանակ նրանք անքակտելիորեն կապված են և լրացնում են միմյանց՝ կազմելով օրգանական ամբողջություն: Քառյակի պատմության ընթացքում նրա կազմը բազմիցս փոփոխվել է, այնուհանդերձ` անսամբլի նվագը միշտ առանձնացել է բարձր պրոֆեսիոնալիզմով:


Նշենք, որ Կոմիտասի անվան ազգային քառյակի ներկայիս կազմում ընդգրկված են Էդուարդ Թադևոսյանը (1-ին ջութակ), Սյուզի Երիցյանը (2-րդ ջութակ), Ալեքսանդր Կոսեմյանը (ալտ), Հասմիկ Վարդանյանը (թավջութակ): Քառյակի նվագացանկն ընդգրկում է Կոմիտասի երգերի մշակումները, հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների նշանակալից երկերը:

Դիտվել է՝ 2025

Մեկնաբանություններ